20:03  ,  27 մայիսի, 2024

«Աստոն Վիլան» երկարաձգեց պայմանագիրը Էմերիի հետ

Անգլիական «Աստոն Վիլան» երկարաձգեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ։ 52-ամյա իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս, հաղորդում է ակումբի կայքը։

Էմերին 2022 թվականից է գլխավորում «Աստոն Վիլան», որը նրա ղեկավարությամբ տարել է 44 հաղթանակ, կրել 23 պարտություն, 16 հանդիպում ավարտել ոչ ոքի։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում «Աստոն Վիլան» գրավել է չորրորդ տեղը եւ նվաճել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում