19:11  ,  27 մայիսի, 2024

Ֆուտբոլային գիտակների ակումբը ամփոփեց Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանը

«Փյունիկի» հաղթանակում ամենակարեւոր ավանդը ունեցել են մեր մարզչական շտաբը եւ խաղացողները։ Այդպիսի կարծիք հայտնեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Հայաստանի առաջնության արդյուքներին նվիրված քննարկմանը, որը ընթացավ ֆուտբոլային գիտակների ակումբի (ՖԳԱ) ներքո «Արագաստ» ռեստորանային համալիրում։

Ըստ նրա, «Փյունիկի» այս տարվա չեմպիոնության համար վճռորոշ նշանուկություն ունեցավ «Նոա» ակումբի հետ հանդիպումը։ Ամբողջ 90 րոպեների ընթացքում խաղացողները խաղացին իրենց հնարավորությունների 100 տոկոսը եւ նույնիսկ ավելին։ Սողոմոնյանի խոսքերով, վերջին խաղը «Շիրակի» հետ նույնպես շատ դժվար էր։ Ծանր եղանակային պայմաններ էր եւ «Շիրակն» էլ լավ մարզավիճակում էր, այնումենայնիվ տղաները ամեն ինչ արեցին, որ հաղթեն։

«Փյունիկի» սեփականատերը նշեց նաեւ, որ այս առաջնության  պայմանները չէին համապատասխանում ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ նախապատրաստման  համար։ Բոլոր մասնագետները գիտեն, որ եթե դու խաղում ես ֆուտբոլ, առաջնային խնդիրը` դա մոտենալ խաղին բազմակողմանի ձեւով եւ ֆիզիկապես, եւ հոգեբանական առումով։ Իսկ «Փյունիկը» այդ հնարավորությունը չուներ, քանի որ ակումբը չունի սեփական դաշտ եւ ստիպված վարձում էր այլ ֆուտբոլային դաշտեր խաղերի եւ նախապատրաստման համար։ («Փյունիկին» չեն տրամադրում նաեւ տարածք, որպեսզի կառուցի այնտեղ մարզադաշտ)։ Ակումբը տնային խաղերը անցկացնում էր «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում, որը նախատեսված է պատանիների համար, բացի այդ ունի արհեստական խոտածածք, որը խաղացողների մոտ բերում էր վնասվածքների։ Օրինակ, հարձակվող Լուկա Յուրիչիչը այստեղ ստացավ վնասվածք եւ չկարողացավ մասնակցել հետագա խաղերին։

Սողոմյանը նշեց, որ առջեւում եվրագավաթների խաղերն են եւ այնտեղ պետք է ցույց տալ բնավորություն, որը, փարք Աստծո, կա թիմի մոտ։

«Իմ կարծիքով, մենք լավ խաղ պետք է ցույց տանք նաեւ եվրագավաթներում։ Այնումենայնիվ, ուզում եմ ասել, որ մենք մտադիր չենք հաջորդ մրցաշարում խաղալ, քանի որ ֆուտբոլային պայմանները պրոֆեսիոնալ չեն Հայաստանում։ Առաջին հերթին, մենք մեր մաքսիմալ հնարավորությունները ցույց կտանք եվրագավաթներում, քանի որ մենք այստեղ հանդես ենք գալիս ոչ թե մեր կամ «Փյունիկի», այլ ամբողջ Հայաստանի համար»,- ասաց նա։ Ըստ նրա, եթե Ֆուտբոլի ֆեդերացիան, ինչպես անցած տարի, խաղ նշանակի եվրագավաթների խաղից անմիջապես առաջ, «Փյունիկը» ստիպված կլինի ներքին առաջնությունում երկրորդ կազմով դուրս գալ դաշտ։

Սողոմոնյանը հույս հայտնեց, որ թիմին կտրամադրեն «Հանրապետական» մարզադաշտը միջազգային այդ խաղերը անցկացնելու համար։ Ըստ նրա, արդեն այդ խնդրանքով դիմել են նամակով Ֆուտբոլի ֆեդերացիային եւ սպասում են պատասխանի։ Ակումբի ղեկավարը հայտնեց, որ ապահովության համար նրանք դիմել են նաեւ Թբիլիսի, որպեսզի եթե Հայաստանում մարզադաշտ չտրամադրեն, խաղան Վրաստանի մայրաքաղաքի ստադիոնում։ «Իհարկե, չեինք ուզենա զրկել մեր երկրպագուներին ներկա գտնվել խաղերին, բայց մենք ստիպված կլինենք դիմել այդ քայլին»,- նշեց Սողոմոնյանը։

Նա տեղեկացրեց, որ «Փյունիկ» ակումբի բոլոր տարիքային թիմերը հասել են հաջողության եւ գրավել են առաջին տեղը իրենց առաջնություններում։ 3 թիմեր ներկայացված կլինեն Չեմպիոնների լիգայում` հիմնական թիմը, պատանեկան (մինչեւ 19 տարեկանները) եւ կանանց թիմը։ «Հույս ունեմ, որ մարդիկ, որոնք գլխավորում են Ֆուտբոլի ֆեդերացիան,  ժամանակավոր մարդիկ են եւ կգան մարդիկ, որոնք հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացմամբ»,- ասաց նա։

Ամփոփելով խոսքը, Սողոմոնյանը նշեց, որ այս տարվա ֆուտբոլի մրցաշարը ամենաոչպրոֆեսիոնալ առաջնությունն էր։ Խաղերի 70 տոկոսը թիմերը խաղում էին աշխատանքային օրերին եւ ժամերին։ «Եթե դիտենք այցելությունների վիճակագրությունը, ապա այն երեւի թե ընկել է 3–4 անգամ։ Ես անկեղծ ասած աշխարհի ոչ մի երկրում չեմ տեսել, որպեսզի հիմնական խաղերը խաղան աշխատանքային օրերին, դրանով իսկ խանգարելով մարդկանց դիտել ֆուտբոլը», – ասեց նա։ Ըստ նրա, ոչ պրոֆեսիոնալիզմի դրսեւորում էր նաեւ այն, որ տեսնելով, որ ԲԿՄԱ–ն վերջին տեղն է ընթանում եւ մեծ է հավանականությունը, որ այն կլքի առաջնությունը, Ֆուտբոլի ֆեդերացիան ապրիլին փոխեց կանոնակարգը, ավելացնելով 2 թիմ մյուս առաջնությունում, որպեսզի ոչ ոք «չթռնի» Առաջին լիգա։ Ցանկացած իրեն հարգող երկրում չի կարելի փոխել կանոնակարգը առաջնության ընթացքում, կարելի էր հաջորդ տարի դա քննարկել եւ ինչ ոչ այդպիսի որոշում ընդունել։ Դրան հանդերձ չեղյալ հայտարարվեց նաեւ անցումային խաղերը։ «Բոլորը հասկանում են, որ դա արված էր մի նպատակով` չթողնել, որ առաջնությունից «թռնի» ԲԿՄԱ թիմը, որը պատկանում է Ֆուտբոլի ֆեդերացիային»,- նշեց «Փյունիկի» սեփականատերը։

Նա ցավով նշեց, որ չնայած Ֆուտբոլի Ֆեդերացիայի բյուջեն ավելի մեծ է, քան այլ սպորտաձեւերի ֆեդերացիաներինը միասին վերցված, սակայն հավաքականի մակարդակով այն ցույց տվեց ամենավատ ցուցանիշները։ «Ոչ պրոֆեսիոնալիզմը այնքան ցայտուն էր, որ մեր համար շատ կարեւոր էր հաղթել, որ ցույց տանք, որ դա մեզ չի կոտրել»,- ավարտեց իր խոսքը Սողոմոնյանը։

Ըստ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի, մի քանի գործոնների ` թիմային ոգու, աշխատասիրության, կամքի ուժի, նվիրվածության շնորհիվ հաջողվեց դառնալ չեմպիոն։

«Ճիշտ է, այս խոչնդոտները մեզ շատ էին խանգարում։ Ամեն օր մարզչական շտաբի հետ աշխատում էինք այս պրոբլեմների լուծման վրա մեր մարզչական գործը թողած։ Բարին հաղթեց չարին եւ մեզ հաջողվեց մեր արդարությունը ցույց տալ գործով»,- նշեց նա։

Ըստ մարզչի, մի պահ եղավ, որ տղաների մոտ կորավ չեմպիոն լինելու հավատը, երբ սկզբում մի քանի պարտություն կրեց «Փյունիկը», եւ նա զգաց, որ պետք է ուժ գտնել եւ առաջ տանել թիմը դեպի հաղթանակի։

«Փառք Աստծո, դա ստացվեց։ Այս թիմը պատրաստ է կերտելու պատմություն, զարգացնել մեր հայկական ֆուտբոլը եւ նրա պատիվը բարձր պահել։ Սակայն առանց պետության եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցության հնարավոր չի, որ ակումբը շարժվի առաջ։ Կարելի է օրինակ բերել Վրաստանին, որտեղ ֆուտբոլը ունի պետական աջակցություն, այդ իսկ պատճառով էլ իրենք հասան հաջողության», – նշեց Մելիքյանը։

«Փյունիկին» չեմպիոնության կապակցությամբ շնորհավորեց «Ֆուտբոլ+» թերթի հիմնադիր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Արթուր Սողոմոնյանին, որ  թիմի այս հաղթանակը նվիրել է ծանր հիվանդության հետեւանքով մահացած իր թոռնիկին՝ թիմի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանին։

Շնորհավորեցին «Փյունիկին» նաեւ Ֆուտբոլային գիտակների ակումբի այլ անդամներ` ՖԳԱ-ի հիմնադիր Տիգրան Հովհաննիսյանը, հայտնի սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյանը, «Ֆուտբոլ+» թերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը, ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը եւ «Գոլոս Արմենիի» սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը։

«Ֆուտբոլային գիտակների ակումբ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով