21:03  ,  26 մայիսի, 2024

Լեոնարդո Բոնուչին ավարտեց կարիերան

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լեոնարդո Բոնուչին հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, հաղորդում է թուրքական «Ֆեներբահչեի» կայքը։ 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ֆեներբահչեի» հետ կավարտվի հունիսին։

Բոնուչին կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ինտերում», «Տրեւիզոյում», «Պիզայում», «Բարիում», «Յուվենտուսում», «Միլանում», «Ունիոն Բեռլինում», դարձել է Իտալիայի 9-ակի չեմպիոն, եռակի գավաթակիր, հնգակի սուպերգավաթակիր, Իտալիայի հավաքականի հետ նվաճել է 2020թ․ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս