01:03  ,  26 մայիսի, 2024

ՊՍԺ-ն նվաճեց Ֆրանսիայի գավաթը (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն նվաճեց նաեւ երկրի գավաթը։ Եզրափակիչում իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթեց «Լիոնին»։

Փարիզյան ակումբի գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն եւ իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուսիը։ «Լիոնից» գոլի հեղինակ դարձավ իռլանդացի պաշտպան Ջեյք Օ’Բրայենը։

ՊՍԺ-ում վերջին հանդիպումն անցկացրեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։

ՊՍԺ-ն 15-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի գավաթը։ Նախորդ անգամ փարիզյան թիմը գավաթի խաղարկությունում հաղթել էր 2021-ին։

Ֆրանսիայի գավաթ, եզրափակիչ

«Լիոն» - ՊՍԺ՝ 1:2 (տեսանյութ)

Ջեյք Օ’Բրայեն, 55 - Ուսման Դեմբելե, 22, Ֆաբիան Ռուիս, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս