20:54  ,  24 մայիսի, 2024

«Ուրարտուն» ու «Արարատը» մեկական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 36-րդ տուրում «Ուրարտուն» ընդունեց «Արարատին»։

Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

«Ուրարտուն» 50 միավորով գրավեց չորրորդ տեղը եւ կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին։

«Արարատը» 45 միավորով 6-րդն է։

Հայաստանի առաջնություն, 36-րդ տուր

«Ուրարտու» - «Արարատ»՝ 1:1

Գեւորգ Տարախչյան, 61, 11մ - Կալիֆալա Դումբիա, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում