12:41  ,  22 մայիսի, 2024

«Յուվենտուսը» կերկարաձգի պայմանագիրը Անդրեա Կամբիազոյի հետ

Թուրինի «Յուվենտուսը» կերկարաձգի պայմանագիրը պաշտպան Անդրեա Կամբիազոյի հետ, հաղորդում է x.com/NicoSchira-ն։

24-ամյա իտալացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է կլինի մինչեւ 2028թ․ հունիս։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 2,4 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Կամբիազոն «Յուվենտուսի» հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Կամբիազոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս