23:19  ,  21 մայիսի, 2024

«Չելսին» հեռացրեց Պոչետինոյին

Լոնդոնի «Չելսին» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին։

«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Մաուրիսիոյին այս մրցաշրջանում կատարած աշխատանքի համար։ Ուրախ կլինենք նրան դարձյալ տեսնել «Ստեմֆորդ Բրիջում»։ Մաղթում ենք լավագույնը նրան մարզչական կարիերայում»,- նշվում է լոնդոնյան ակումբի հաղորդագրությունում։

«Շնորհակալ եմ «Չելսիի» սեփականատերերին եւ մարզական տնօրենին այս ֆուտբոլային ակումբի պատմության մի մասնիկը դառնալու հնարավորության համար։ Հիմա ակումբն ունի Պրեմիեր լիգայում եւ Եվրոպայում հետագա առաջընթացի հասնելու լավ հնարավորություններ»,- ասել է Պոչետինոն պաշտոնանկությունից հետո։

Պոչետինոն անցած ամռանն էր գլխավորել «Չելսին», որը նրա ղեկավարությամբ անցկացրած 51 խաղում տարել է 27 հաղթանակ, կրել 14 պարտություն, 10 հանդիպում ավարտել ոչ ոքի։

«Չելսին» Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում 63 միավորով գրավել է 6-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս