21:53  ,  21 մայիսի, 2024

«Արարատ-Արմենիան» ու «Շիրակը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 35-րդ տուրում երրորդ տեղն ապահոված «Արարատ-Արմենիան» ընդունեց Գյումրիի «Շիրակին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

67-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ժիրայր Շաղոյանը։ 81-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը։

«Արարատ-Արմենիան» 72 միավորով երրորդն է, «Շիրակը» 8-րդ տեղում է՝ 33 միավոր։

Հայաստանի առաջնություն, 35-րդ

«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 1:1

Ժիրայր Շաղոյան, 67 - Ռաֆիկ Միսակյան, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս