22:15  ,  21 մայիսի, 2024

Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել Կրոսին

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհակալություն է հայտնել Մադրիդի «Ռեալի» 34-ամյա գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսին, որը հայտարարել է Եվրո-2024-ից հետո կարիերան ավարտելու մասին։

Ռոնալդուն ու Կրոսը միասին հանդես են եկել «Ռեալում»։

«Շնորհակալություն ամեն ինչի համար, Տոնի։ Ինձ համար մեծ պատիվ էր կիսել խաղադաշտը քեզ հետ։ Լավագույնն եմ մաղթում ապագայում»,- գրել է Ռոնալդուն։

Կրոսը «Ռեալի» հետ չորսական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում եւ Լա Լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս