18:08  ,  21 մայիսի, 2024

Եվրո-2024․ Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Եվրո-2024-ին։

Դարպասապահներ․ Դիոգու Կոշտա («Պորտու»), Ժոզե Սա («Վուլվերհեմփթոն»), Ռուի Պատրիսիու  («Ռոմա»)։

Պաշտպաններ․ Անտոնիու Սիլվա («Բենֆիկա»), Դանիլու Պերեյրա (ՊՍԺ), Դիոգու Դալո («Մանչեսթեր Յունայթեդ»), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ»), Ժոաու Կանսելու («Բարսելոնա»), Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմփթոն»), Նունու Մենդեշ (ՊՍԺ), Պեպե («Պորտու»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»)։

Կիսապաշտպաններ․ Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ժոաու Նեւեշ («Բենֆիկա»), Ժոաու Պալինյա («Ֆուլհեմ»), Օտավիո («Ալ Նասր»), Ռուբեն Նեւեշ («Ալ Հիլյալ»), Վիտինյա (ՊՍԺ)։

Հարձակվողներ․ Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»), Դիոգու Ժոտա («Լիվերպուլ»), Ֆրանսիշկու Կոնսեյսաու («Պորտու»), Գոնսալու Ռամուշ (ՊՍԺ), Ժոաու Ֆելիշ («Բարսելոնա»), Պեդրու Նետու («Վուլվերհեմփթոն»), Ռաֆայել Լեաու («Միլան»)։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս