00:36  ,  21 մայիսի, 2024

«Բոլոնիան» ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ, թեեւ հաղթում էր 3:0 հաշվով (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Բոլոնիան» ընդունեց «Յուվենտուսին» եւ բաց թողեց հաղթանակը ընթացքում 3:0-ից հետո։ Գրանցվեց ոչ ոքի։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իտալացի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին։ Աչքի ընկավ նաեւ արգենտինացի հարձակվող Սանտիագո Կաստրոն։

«Յուվենտուսից» վերջին րոպեներին մրցակցի դարպասը գրավեցին իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան, լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը եւ թուրք հարձակվող Քենան Յիլդիզը։

«Բոլոնիան» 68 միավորով երրորդն է, «Յուվենտուսը» նույնքան միավորով չորրորդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Բոլոնիա» - «Յուվենտուս»՝ 3:3 

Ռիկարդո Կալաֆիորի, 2, 53, Սանտիագո Կաստրո, 11 - Ֆեդերիկո Կիեզա, 76, Արկադիուշ Միլիկ, 84, Քենան Յիլդիզ, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում