20:09  ,  20 մայիսի, 2024

WTA-250․ Էլինա Ավանեսյանը չկարողացավ ավարտին հասցնել մեկնարկային մրցախաղը

Աշխարհի 69-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ ավարտին հասցնել Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում անցկացվող WTA-250 մրցաշարի մեկնարկային մրցախաղը։ 21-ամյա հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 77-րդ ռակետ, 22-ամյա կոլումբացի Մարիա-Կամիլա Օսորիո-Սերանոյի հետ։

Ավանեսյանը հաղթեց առաջին սեթում 6:3 հաշվով, երկրորդ սեթում պարտվեց 4:6 հաշվով, երրորդ սեթում 0:4 հաշվով պարտվելիս Ավանեսյանը վնասվածքի պատաճռով հրաժարվեց շարունակել պայքարը։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 10 րոպե։

WTA-250 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 267 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս