19:42  ,  20 մայիսի, 2024

Ջեյդոն Սանչոն չի ցանկանում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

Դորտմունդի «Բորուսիայում» վարձակալությամբ հանդես եկող 24-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն չի ցանկանում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», որին պատկանում է նրա տրանսֆերային իրավունքը, հաղորդում է ESPN-ը։ Վարձակալության պայմանագիրը կավարտվի հունիսին։

Մանչեսթերյան ակումբը Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի համար պահանջում է 58 միլիոն եվրո։

Մրցաշրջանի սկզբում Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ լարված հարաբերությունների պատճառով դուրս մնաց անգլիական թիմի կազմից։ Հունվարին նա տեղափոխվեց «Բորուսիա», որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Գերմանական թիմի հետ նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Ջեյդոն Սանչոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս