18:52  ,  20 մայիսի, 2024

«Վանն» ու «Ուրարտուն» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում Չարենցավանի «Վանն» ընդունեց Երեւանի «Ուրարտուին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Վանի» գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն։

Պատասխան գոլը 43-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Միքայել Միրզոյանը։

«Ուրարտուն» 49 միավորով չորրորդն է, «Վանը» նախավերջին տեղում է՝ 31 միավոր։

Հայաստանի առաջնություն, 35-րդ տուր

«Վան» - «Ուրարտու»՝ 1:1

Մոմո Տուրե, 16 - Միքայել Միրզոյան, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս