01:06  ,  20 մայիսի, 2024

Ֆրանսիայի առաջնություն․ Վերջին տուրի արդյունքները (աղյուսակ)

Ֆրանսիայի առաջնությունում տեղի ունեցան վերջին տուրի հանդիպումները։ Նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթեց «Մեցին» եւ վաստակեց 76 միավոր։

Երկրորդ տեղը 67 միավորով գրավեց «Մոնակոն», որը վերջին տուրում 4:0 հաշվով պարտության մատնեց «Նանտին»։

«Բրեստը» 3:0 հաշվով հաղթեց «Թուլուզին» եւ 61 միավորով գրավեց երրորդ տեղը։

ՊՍԺ-ն, «Մոնակոն» ու «Բրեստը» հանդես կգան Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։

59 միավորով չորրորդ տեղը գրաված «Լիլը» Չեմպիոնների լիգայում պայքարը կսկսի որակավորման փուլից։

«Նիցան» 55 միավորով գրավեց 5-րդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։

6-րդ տեղում «Լիոնն» (53 միավոր) է, որը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր

«Մեց» - ՊՍԺ՝ 0:2

«Հավր» - «Մարսել»՝ 1:2

«Լանս» - «Մոնպելիե»՝ 2:2

«Լիլ» - «Նիցա»՝ 2:2

«Լորիան» - «Կլերմոն»՝ 5:0

«Լիոն» - «Ստրասբուրգ»՝ 2:1

«Մոնակո» - «Նանտ»՝ 4:0

«Ռեյմս» - «Ռեն»՝ 2:1

«Թուլուզ» - «Բրեստ»՝ 0:3

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով