19:19  ,  19 մայիսի, 2024

Ֆորմուլա-1․ Ֆերստապենի 59-րդ հաղթանակը (տեսանյութ)

«Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը 59-րդ հաղթանակը տարավ Ֆորմուլա-1-ի փուլերում։ Էնցո եւ Դինո Ֆերարիների անվան միջազգային ավտոարշավարանում տեղի ունեցած Էմիլիա Ռոմանյայի Մեծ մրցանակում պատվո հարթակ են բարձրացել նաեւ Լանդո Նորիսն ու Շառլ Լեկլերը։

Ֆորմուլա-1, Էմիլիա Ռոմանյայի Մեծ մրցանակ

  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 63 շրջան
  2. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ +0.725
  3. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ +7.916
  4. Օսկար Պիաստրի («Մաքլարեն»)՝ +14.132
  5. Կառլոս Սայնս («Ֆերարի)՝ +22.325
  6. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ +35.104
  7. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ +47.154
  8. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ»)՝ +54.776
  9. Լենս Ստրոլ («Աստոն Մարտին»)՝ +1:19.556
  10. Յուկի Ցունոդա («ՌԲ»)՝ +1 շրջան

Ընդհանուր հաշվարկ
1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 161 միավոր
2. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 113
3. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ»)՝ 107
4. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ 101
5. Կառլոս Սայնս («Ֆերարի»)՝ 93
6. Օսկար Պիաստրի («Մաքլարեն»)՝ 53
7. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ 44
8. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 35
9. Ֆերնանդո Ալոնսո («Աստոն Մարտին»)՝ 33
10. Յուկի Ցունոդա («ՌԲ»)՝ 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս