19:01  ,  19 մայիսի, 2024

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում նորընծա չեմպիոն «Ինտերը» կընդունի Հռոմի «Լացիոյին»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Պավար, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Տյուրամ, Մարտինես։

«Ինտեր» - «Լացիո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս