16:14  ,  19 մայիսի, 2024

Տեւեսը լքել է «Ինդեպենդիենտեի» գլխավոր մարզիչի պաշտոնը

Արգենտինայի հավաքականի, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Կառլոս Տեւեսը լքել է Ավելյանեդայի «Ինդեպենդիենտեի» գլխավոր մարզիչի պաշտոնը մրցաշրջանի մեկնարկից առաջ, հաղորդում է արգենտինական ակումբի կայքը։

Նշվում է, որ 40-ամյա մասնագետն ինքն է որոշել հեռանալ պաշտոնից՝ այդ մասին հայտնելով ակումբի նախագահին։

Տեւեսը «Ինդեպենդիենտեն» գլխավորել էր անցած ամռանը։ 2023թ․ Արգենտինայի առաջնությունում թիմը գրավել էր 24-րդ տեղը 28 ակումբների պայքարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս