15:16  ,  19 մայիսի, 2024

«Բայերը» կրկնել է «Արսենալի» եւ «Յուվենտուսի» ռեկորդային ցուցանիշը 21-րդ դարում

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» կրկնել է Լոնդոնի «Արսենալի» եւ Թուրինի «Յուվենտուսի» ռեկորդային ցուցանիշը՝ առաջնությունն ավարտելով առանց պարտության։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը Բունդեսլիգայի 34 խաղում տարել է 28 հաղթանակ, 6 հանդիպում ավարտել ոչ ոքի։

Եվրոպայի հինգ առաջատար լիգաներում «Բայերից» առաջ այս դարում «Արսենալն» էր 2003-2004 թվականների մրցաշրջանում առաջնությունն անցել առանց պարտության եւ Թուրինի «Յուվենտուսը»՝ 2011-2012 թվակաների մրցաշրջանում։

«Բայերն» առաջին անգամ է հռչակվել Գերմանիայի չեմպիոն։ Թիմը շարունակում է պայքարը եւս երկու տիտղոսի համար։ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բայերի» մրցակիցը կլինի «Կայզերսլաուտերնը», Եվրոպայի լիգայի եզրափակիչում՝ իտալական «Ատալանտան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս