17:12  ,  19 մայիսի, 2024

Մանուել Նոյեր․ Մենք հիասթափված ենք

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերն ամփոփել է անհաջող մրցաշրջանը։ «Բավարիան» գրավել է երրորդ տեղը Բունդեսլիգայում՝ վերջին տուրում «Հոֆենհայմին» 2:4 հաշվով պարտվելուց հետո։ Երկրորդ տեղը զբաղեցրեց «Շտուտգարտը»։

«Մեր խաղում եղան վերելքի եւ անկման փուլեր։ Վերջին հանդիպումն ամփոփում է անհաջող արդյունքը։ Ցանկանում էինք գրավել երկրորդ տեղ, բայց դա էլ չստացվեց։ Մենք հիասթափված ենք։

Բոլորիս համար շատ բարդ մրցաշրջան էր։ Պետք է սկսել մաքուր էջից։ Պարզ է, որ այսպես շարունակվել չի կարող։ Յուրաքանչյուրս էլ ունի պատասխանատվության բաժին։ Հաջորդ մրցաշրջանում պետք է այլ խաղ ցուցադրենք, դարձյալ գրոհենք»,- Նոյերի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

«Բավարիան» այս մրցաշրջանում ոչ մի տիտղոս չնվաճեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս