13:07  ,  19 մայիսի, 2024

Գվարդիոլա․ Հաջորդ մրցաշրջանում էլ կլինեմ «Մանչեսթեր Սիթիում»

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացառել է ամռանը այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։

«Ես դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ եւ ցանկանում եմ մնալ այստեղ։ Հաջորդ մրցաշրջանում էլ կլինեմ «Մանչեսթեր Սիթիում»։ Այլ ծրագրեր չունեմ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս