12:04  ,  19 մայիսի, 2024

«Ինտեր Մայամին» Մեսիի եւ Սուարեսի հետ հասավ հաղթանակի (տեսանյութ)

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում ընդունեց «Դի Սի Յունայթեդին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլն ավելացված չորրորդ րոպեին խփեց էկվադորցի հարձակվող Լեոնարդո Կամպանան, որին գոլային փոխանցում կատարեց իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։

«Ինտեր Մայամիի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրին աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ու ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

«Ինտեր Մայամին» 31 միավորով առաջատարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս