20:33  ,  18 մայիսի, 2024

Դե Ձերբին լքեց «Բրայթոնի» գլխավոր մարզիչի պաշտոնը

Իտալացի Ռոբերտո Դե Ձերբին հեռացել է «Բրայթոնի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հաղորդում է անգլիական ակումբի կայքը։ Կողմերը փոխհամաձայնությամբ խզել են պայմանագիրը։

Մայիսի 19-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Բրայթոնը» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որից հետո Դե Ձերբին կավարտի աշխատանքը։

Սպասվում է, որ Դե Ձերբին կփոխարինի գերմանացի Թոմաս Տուխելին Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

Դե Ձերբին «Բրայթոնը» գլխավորել էր 2022թ․ սեպտեմբերին։ Անգլիայի ընթացիկ առաջնության վերջին տուրից առաջ «Բրայթոնը» 48 միավորով 10-րդ տեղում է։ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում «Բրայթոնը» չէր կարողացել հաղթահարել իտալական «Ռոմայի» արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում