18:02  ,  18 մայիսի, 2024

Պրեմիեր լիգա․ Ֆիլ Ֆոդենը՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում, հաղորդում է լիգայի կայքը։

23-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 34 հանդիպման, խփել է 17 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

5-րդ տարին անընդմեջ Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողի մրցանակին արժանանում է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ։ Նախորդ չորս տարիներին լավագույնն էին ճանաչվել Էրլինգ Հոլանդը, Ռուբեն Դիաշը եւ երկու անգամ՝ Կեւին Դե Բրույնեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում