12:04  ,  18 մայիսի, 2024

IBF․ Կարեն Չուխաջյանը հաղթել է եւ դարձել չեմպիոնի պարտադիր հավակնորդ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում հանդես եկող 28-ամյա ուկրաինահայ Կարեն Չուխաջյանը (24-2, 13 նոկաուտ) Գերմանիայում տեղի ունեցած մենամարտում պարտության է մատնել բրիտանացի Հարի Սկարֆին մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116:112, 116:112, 116:112։

Կարեն Չուխաջյանը նվաճել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ եւ կմենամարտի չեմպիոն, ամերիկացի Ջարոն Էնիսի հետ։

Անցած տարվա հունվարի Կարեն Չուխաջյանը պարտվել էր Էնիսին մրցավարների որոշմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում