16:21  ,  18 մայիսի, 2024

«Բավարիայի» 9 խաղացող չի կարողանա մասնակցել վերջին տուրի հանդիպմանը

Գերմանիայի առաջնության վերջին տուրի հանդիպումից առաջ «Բավարիան» լուրջ կադրային խնդիրներ ունի։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը վերջին տուրում կհյուրընկալվի «Հոֆենհայմին»։

«Հարի Քեյնը բուժվում է իր բժշկի մոտ։ Նա չի կարող մասնակցել առաջիկա խաղին։ Լերոյ Սանեն ու Ջամալ Մուսիալան չեն խաղա։ Շուպո-Մոտինգը գրիպ ունի։ Կիմը վնասվածք է ստացել։

Քոմանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մասնակցի Եվրո-2024-ին եւ բաց կթողնի վերջին տուրի հանդիպումը։ Ռաֆա Գերեյրուն եւ Սերժ Գնաբրին նույնպես վնասվածքներ ունեն։ Սաշա Բոեն բացակա է անձնական պատճառներով»,- Տուխելի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։

«Հոֆենհայմ» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին։ «Բավարիան» 72 միավորով երկրորդն է եւ 2 միավոր է առաջ երրորդ տեղում գտնվող «Շտուտգարտից», որը վերջին տուրում կընդունի Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս