14:15  ,  18 մայիսի, 2024

Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը

«Ալ Նասրի» 39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության արդյունավետության ռեկորդ է սահմանել՝ մեկ մրցաշրջանում «գոլ+գոլային փոխանցում» համակարգով հավաքելով 44 միավոր։

Նորընծա չեմպիոն «Ալ Հիլյալի» դեմ 32-րդ տուրի խաղում  (1:1) Ռոնալդուն դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Նա ընթացիկ առաջնությունում խփել է 33 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Ռոնալդուն գերազանցել է Աբդերազակ Համդալայի ռեկորդը՝ 43 միավոր։

Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Ալ Նասրը» 78 միավորով ապահովել է երկրորդ տեղը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում