13:12  ,  18 մայիսի, 2024

«Բավարիան» բանակցում է Դե Ձերբիի հետ

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը բանակցում է անգլիական «Բրայթոնի» 44-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիի հետ, հաղորդում է Bild-ը։

Գերմանական ակումբը փոխարինող է փնտրում գերմանացի Թոմաս Տուխելին, որը հունիսին լքելու է պաշտոնը։ Այս պահին Դե Ձերբին միակ թեկնածուն է։ «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլն արդեն հանդիպում է ունեցել մարզիչի հետ։

«Բրայթոնի» հետ Դե Ձերբիի պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար «Բավարիան» ստիպված կլինի վճարել 12 միլիոն եվրո փոխհատուցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում