10:05  ,  18 մայիսի, 2024

Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն ձախ ծնկատակի ջլի վնասվածք է ստացել, հաղորդում է Goal.com-ը։

Նա չէր ընդրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում «Նիցայի» դեմ Ֆրանսիայի առաջնության նախորդ տուրի խաղին։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթել էր 2:1 հաշվով։ Վերջին տուրում ՊՍԺ-ն մայիսի 19-ին կհյուրընկալվի «Մեցին»։

Մբապեն մայիսի 10-ին հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կլքի փարիզյան ակումբը։ Սպասվում է, որ նա հինգ տարվա պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։

Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։ ՊՍԺ-ն նրա տեղափոխությունից գումար չի ստանա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում