23:10  ,  17 մայիսի, 2024

Պաոլո Մոնտերոն կլինի «Յուվենտուսի» ժամանակավոր գլխավոր մարզիչը

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնից իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի հեռացումից հետո ժամանակավոր պաշտոնակատար կլինի թուրինյան ակումբի երիտասարդական թիմի գլխավո մարզիչ, ուրուգվայցի Պաոլո Մոնտերոն, հաղորդում է x.com/NicoSchira-ն։

Պաշտոնական հայտարարությունը կլինի մայիսի 18-ին։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Յուվենտուսը» համաձայնության է հասել «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտայի հետ, որն ամռանը երկու տարվա պայմանագիր կկնքի թուրինյան ակումբի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս