22:37  ,  17 մայիսի, 2024

Պրեմիեր լիգա․ Քոուլ Փալմերը՝ մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող

Լոնդոնի «Չելսիի» 22-ամյա անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերն արժանացել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին Պրեմիեր լիգայում, հաղորդում է Daily Mail-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Քոուլ Փալմերը մասնակցել է 33 հանդիպման, խփել է 22 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Քոուլ Փալմերն անցած ամռանն է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Չելսի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում