21:02  ,  17 մայիսի, 2024

«Մասթերս»․ Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի 5-րդ ռակետ Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ Հռոմում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։ Գերմանիայի ներկայացուցիչը 1:6, 7:6 (7:4), 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 32-րդ ռակետ, չիլիացի Ալեխանդրո Տաբիլոյին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 17 րոպե։

Եզրափակիչում Ալեքսանդր Զվերեւի մրցակիցը կլինի աշխարհի 24-րդ ռակետ, չիլիացի Նիկոլաս Խարիի եւ աշխարհի 16-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի դիմակայության հաղթողը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս