20:37  ,  17 մայիսի, 2024

«Յուվենտուսը» հեռացրեց Մասիմիլիանո Ալեգրիին

Թուրինի «Յուվենտուսը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց իտալացի Մասիմիլիանո Ալեգրիին, հաղորդում է իտալական ակումբի կայքը։

«Պաշտոնանկությունը հաջորդում է Իտալիայի գավաթի եզրափակիչի ժամանակ եւ հետո մարզիչի անընդունելի վարքին, որն անհամատեղելի է «Յուվենտուսի» արժեքների հետ։

Ավարտվում է համագործակցության փուլը, որը սկսվել էր 2014-ին եւ վերսկսվել 2021-ին եւ ավարտվեց երեք մրցաշրջանից եւ Իտալիայի գավաթի եզրափակիչից հետո։

Ակումբը Ալեգրիին մաղթում է հաջողություն ապագա նախագծերում»,- նշվում է «Յուվենտուսի» հաղորդագրությունում։

«Ատալանտայի» դեմ Իտալիայի գավաթի եզրափակիչ հանդիպման վերջնամասում Ալեգրին դժգոհել էր մրցավարությունից, բղավել էր պահեստային մրցավարի վրա՝ ստանալով կարմիր քարտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս