20:24  ,  17 մայիսի, 2024

Եվրո-2024․ Շվեյցարիայի հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Շվեյցարիայի հավաքականը հրապարակել է հայտացուցակը Եվրո-2024-ի համար։ Խմբային փուլում Շվեյցարիայի մրցակիցները կլինեն Գերմանիան, Շոտլանդիան ու Հունգարիան։

Դարպասապահներ․ Իվոն Մվոգո («Լորիան»), Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ»), Մարվին Կելեր («Վինտերտուր»), Պասկալ Լորեց («Լյուցեր»), Յան Զոմեր («Ինտեր»)։

Պաշտպաններ․ Մանուել Ականջի («Մանչեսթեր Սիթի»), Նիկո Էլվեդի («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Սիլվան Վիդմեր («Մայնց»), Ֆաբիան Շեր («Նյուքասլ Յունայթեդ»), Օրել Ամենդա («Յանգ Բոյզ»), Ուլիսես Գարսիա («Օլիմպիկ Մարսել»), Ալբիան Հայդարի («Լուգանո»), Կեւին Մբաբու («Աուգսբուրգ»), Բրայան Օկո («ՌԲ Զալցբուրգ»), Բեչիր Օմերագիչ («Մոնպելիե»), Ռիկարդո Ռոդրիգես («Տորինո»), Ցեդրիկ Ցեզիգեր («Վոլֆսբուրգ»), Լեոնիդաս Ստերգիու («Շտուտգարտ»)։

Կիսապաշտպաններ․ Միխել Էբիշեր («Բոլոնիա»), Ուրան Բիսլիմի («Լուգանո»), Կվանդվո Դուա («Լուդոգորեց»), Գրանիտ Ջակա («Բայեր»), Ռեմո Ֆրոյլեր («Բոլոնիա»), Շերդան Շակիրի («Չիկագո Ֆայր»), Ֆիլիպ Ուգրինիչ («Յանգ Բոյզ»), Դենիս Զաքարիա («Մոնակո»), Ռուբեն Վարգաս («Աուգսբուրգ»), Ժոել Մոնտեյրու («Յանգ Բոյզ»), Դան Նդոյ («Բոլոնիա»), Արդոն Ջաշարի («Լյուցերն»), Սթիվեն Ցուբեր (ԱԵԿ Աթենք), Ռենատո Շտեֆեն («Լուգանո»), Ֆաբիան Ռիդեր («Ռեն»)։

Հարձակվողներ․ Նոա Օկաֆոր («Միլան»), Զեկի Ամդունի («Բարնլի»), Վենսան Սիերո («Թուլուզ»), Անդի Զեքիրի («Գենկ»), Բրիլ Էմբոլո («Մոնակո»)։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում