19:54  ,  17 մայիսի, 2024

Անձեռոցիկի վրա գրած Մեսիի առաջին պայմանագիրը վաճառվել է 762 հազար ֆունտ ստերլինգով

«Բարսելոնայի» հետ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի առաջին պայմանագրով անձեռոցիկը վաճառվել է աճուրդում 762 400 ֆունտ սրելինգով, հաղորդում է լոնդոնյան Bonhams աճուրդի տան կայքը։

Նկարագրությունում նշվում է, որ 13-ամյա Լիոնել Մեսին կատալոնական ակումբի հետ իր առաջին պայմանագիրը կնքել է իսպանական ստանդարտ անձեռոցիկի վրա։

Մեսին «Բարսելոնայի» գլխավոր թիմում նորամուտը նշել է 2003թ․ նոյեմբերին։ Նա «Բարսելոնայից» հեռացել է 2021-ին։ 36-ամյա ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս