18:44  ,  17 մայիսի, 2024

Հարի Քեյնը վնասվածք է ստացել

Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը մեջքի վնասվածք է ստացել եւ չի օգնի գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին Բունդեսլիգայի վերջին տուրի խաղում, հաղորդում է Sky Sports-ը։

30-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է մայիսի 8-ին «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում (1:2): Նա դեռ չի վերականգնվել։

«Բավարիան» Գերմանիայի առաջնության վերջին տուրում մայիսի 18-ին կհյուրընկալվի «Հոֆենհայմին»։

Հաջորդ շաբաթ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պետք է հրապարակի նախնական հայտացուցակը Եվրո-2024-ի համար։

Հունիսի 3-ին Անգլիայի թիմը պետք է ընկերական հանդիպում անցկացնի Բոսնիա-Հերցեգովինայի, հունիսի 7-ին՝ Իսլանդիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս