17:36  ,  17 մայիսի, 2024

Ինգա Մանուչարյանը՝ Ղազախստանի չեմպիոն

Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանը «Թուրանի» կազմում մասնակցել է Ղազախստանի կանանց առաջնության եզրափակիչ շարքի վերջին հանդիպմանը: «Թուրանը», 70:62 առավելության հասնելով «Ակտոբեի» նկատմամբ, դարձել է առաջնության չեմպիոն:

Մանուչարյանը վաստակել է 23 միավոր, 11 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 8 արդյունավետ փոխանցում, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Հայ բասկետբոլիստուհին նաև ընդգրկվել է առաջնության լավագույն խաղացողների հնգյակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում