16:13  ,  13 մայիսի, 2024

Լուիս Էնրիկե․ Կիլիան Մբապեն միշտ կատարյալ էր

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դրվատանքով է խոսել իր ղեկավարած թիմի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին, որը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա փարիզյան ակումբից։

«Ինձ համար պատիվ էր մարզել Կիլիան Մբապեին։ Նա միշտ կատարյալ էր։ Ոչ մի վատ բան չեմ կարող ասել նրա մասին։ Ոչ մի կշտամբանք չունեմ։ Նրա վարքն անթերի էր»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել է 44 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English