15:09  ,  13 մայիսի, 2024

Օբամեյանգը՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ

«Մարսելի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգն արժանացել է Ֆրանսիայի ավարտվող առաջնությունում լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի մրցանակին, որը Մարկ-Վիվիեն Ֆոեի անվան է, հաղորդում է ակումբի կայքը։

Օբամեյանգը քվեարկության արդյունքում՝ հավաքել է 252 միավոր եւ առաջ անցել ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիից (136 միավոր) եւ «Լիլի» ալժիրցի կիսապաշտպան Նաբիլ Բենտալեբից (112 միավոր)։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Օբամեյանգը մասնակցել է 31 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Բոլոր մրցաշարերում նա 48 խաղում խփել է 29 գոլ։

34-ամյա Օբամեյանգն այս մրցանակին արժանանում է երկրորդ անգամ։ 2013-ին նա այս մրցանակը ստացել է «Սենթ Էթիենի» կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English