13:50  ,  13 մայիսի, 2024

Մանվել Առաքելյանը՝ Dubai Police Global Chess Challenge - Open-ի հաղթող

Մանվել Առաքելյանը նվաճել է Dubai Police Global Chess Challenge - Open մրցաշարի հաղթողի կոչումը։ Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրավել առաջին տեղը, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը։

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Ա. Մանուկյանը նույնպես վաստակել է 7 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 6-րդ տեղը:

Masters խմբում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 8-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս