10:44  ,  19 նոյեմբերի, 2012

Ֆաբրեգասին թույլ չեն տվել դուրս գալ Մոսկվայի օդանավակայանից

Կատալոնական «Բարսելոնան» ժամանել է Մոսկվա, որտեղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ուժերը կչափի ռուսական «Սպարտակի» հետ։

Sport.es-ի փախանցմամբ՝ «Բարսելոնայի» եւ իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խնդիրներ է ունեցել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի անձնագրային ստուգման կետում։ Օդանավակայանի աշխատակիցները Ռուսաստանի մուտքի վիզայի հետ կապված խնդիրներ են հայտնաբերել իսպանացի ֆուտբոլիստի անձնագրում։ Բանն այն է, որ Ֆաբրեգասը երկու անձնագիր ունի եւ իր հետ Մոսկվա է տարել երկրորդ տարբերակը։ Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը մնացել է օդանավակայանում, իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ուղեւորվել են հյուրանոց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում