Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն հայտարարե, որ իսպանացի Չավին չի հեռանա կատալոնական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից։
«Չավին մնում է, նա երջանիկ է «Բարսելոնայում»։ Ակումբը չի բանակցել այլ ակումբների հետ։ Մարզական տնօրեն Դեկուն լիովին վստահում է նրան։ Որոշումը հաստատված է»,- Ռաֆա Յուստեի խոսքը մեջբերում է twitter.com/fabrizioromano-ն։
Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 30-ին կլքի պաշտոնը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում