14:19  ,  23 ապրիլի, 2024

Պիոլի․ Ամենահավասար դերբին էր, ցավալի պարտություն էր

«Միլանի» իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է «Ինտերից» կրած 1:2 հաշվով պարտությունն Իտալիայի առաջնության 33-րդ տուրի խաղում։ Առաջնության ավարտից 5 տուր առաջ «Ինտերը» նվաճել է չեմպիոնի տիտղոսը։

«Վերջին շրջանում ամենահավասար դերբին էր, ցավալի պարտություն էր։ Ես ձգտում էի հանգստացնել խաղացողներին, քանի որ շաբաթը օրը մեզ սպասվում է եւս մեկ կարեւոր հանդիպում։

«Ինտերը» հրաշալի անցկացրեց առաջնությունը, պարտվել է մեկ խաղում։ Արդեն երեք կամ չորս տարի նրանք ունեն ուժեղագույն կազմը լիգայում։ Իսկ մենք միավորների կորուստ ունեցանք մի քանի կարեւոր հանդիպումներում եւ կայուն չէինք։

Եթե տարբերությունն «Ինտերի» եւ մոտակա հետապնդողների միջեւ այսքան մեծ է, նշանակում է՝ նրանք շատ ուժեղ են, իսկ մյուսները պետք է անցնեն նոր մակարդակի»,- Պիոլիի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

«Ինտերը» Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 2021 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում