Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը չի ցանկացել համեմատել Արքայական ակումբի նախկին կիսապաշտպան եւ գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանին 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի հետ, որն առաջին մրցաշրջանն է անցկացնում «Ռեալում»։
«Բելինգեմը շատ հասուն է։ Տպավորություն է, որ նա ամբողջ կյանքը խաղացել է «Ռեալում»։ Նա բոլորից շատ է զարմացրել ինձ։ Նա կարող է դառնալ ակումբի լեգենդներից մեկը, եթե այսպես շարունակի։
Կարծում եմ՝ հիմա ճիշտ չէ Բելինգեմին համեմատել Զիդանի հետ, որը լեգենդար խաղացող է։ Ինձ համար նրանք տարբեր են, սակայն Բելինգեմը կարող է կերտել պատմություն»,- Ռաուլի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը մասնակցել է 36 հանդիպման, խփել է 21 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում