22:21  ,  22 ապրիլի, 2024

ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ  Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը։

92 կգ քաշային կարգում նա մենամարտեց մոլդովացի Անդրեյ Զապլիտնիի հետ եւ հաղթեց մեծ առավելությամբ` 5:0։

Նարեկ Մանասյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում