21:09  ,  22 ապրիլի, 2024

ԵԱ․ Լիլիթ Դալլաքյանը պարտվեց որակավորման փուլում (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց Հայաստանի թիմից պարտություն կրեց երրորդ մասնակիցը։

54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը որակավորման փուլում մրցեց հունգարացի Հաննա Լակոտարի հետ, որը երկրորդ ռաունդում երեք անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին եւ մենամարտն ավարտվեց ժամանակից շուտ։

Ավելի վաղ 48 կգ քաշային Լուսինե Գեւորգյանը որակավորման փուլում չէր հաղթահարել ադրբեջանցի Անախանիմ Իսմայիլովայի արգելքը։

60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը որակավորման փուլում պարտվել էր Հունաստանի ներկայացուցիչ Օլգա Պավլինա Պապադատոյին:

Ապրիլի 23-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչները: Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը եւ Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը կմեկնարկեն քառորդ եզրափակիչներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում