12:45  ,  22 ապրիլի, 2024

«Բավարիան» մտադիր է հրավիրել Յուրգեն Կլոպին

Մյունխենի «Բավարիան» մտադիր է 2025թ․ ամռանը հրավիրել անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, հաղորդում է Focus-ը։ Նախքան այդ «Բավարիան» մտադիր է մեկ տարվա պայմանագիր կնքել մյունխենյան թիմի եւ Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։

Յուրգեն Կլոպը հայտարարել է, որը ամռանը կհեռանա «Լիվերպուլից» եւ մեկ տարի չի զբաղվի մարզչական աշխատանքով։

56-ամյա Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից՝ հաղթելով Անգլիայի Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի եւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկություններում, Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի Սուպերգավաթում եւ աշխարհի ակումբային առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում