12:16  ,  22 ապրիլի, 2024

Չավի․ «Բարսելոնան» արժանի էր հաղթանակի

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությունը Լա Լիգայի 32-րդ տուրում։ Կատալոնական թիմը Մադրիդում պարտվել է 2:3 հաշվով։

«Երկու թիմերն էլ ունեին շատ գոլային հնարավորությւոններ։ Մենք լավ խաղացինք, հատկապես, առաջին խաղակեսում։ Մի քանի սխալ չհաշված, մենք շատ լավ տեսք ունեինք։ Մենք արժանի էինք հաղթանակի, բայց ոչ 0 միավորի։

Բայց «Ռեալն» էլ հրաշալի խաղաց։ Բարդ էր նրանցից գնդակ խլելը։ Բայց լավ դրվագներ շատ ունեցանք։

Եղան վիճահարույց մրցավարական որոշումներ։ Շատ տարբեր հույզեր ունեցա։ Մենք պետք է հաղթեինք։ Ակումբը հիմա լավագույն ժամանակները չի ապրում, սակայն մենք հրաշալի ենք խաղում»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալը» 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» հետ է 11 միավոր եւ երկրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում