10:32  ,  22 ապրիլի, 2024

Անչելոտի․ Չեմպիոնությունն այժմ շատ ավելի մոտ է

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակից հետո խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին։

«Չեմպիոնությունն այժմ շատ ավելի մոտ է։ Պետք է շարունակել նույն ոգով վերջին հանդիպումներում։ Այս հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ շատ կարեւոր էր, բայց հիմա պետք է մի փոքր հանգստանալ, քանի որ շատ ծանր շաբաթ էր, որը նաեւ անմոռանալի է Մադրիդի համար»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալը» 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում