21:25  ,  21 ապրիլի, 2024

Անգլիայի գավաթ․ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մրցեց «Քովենթրի Սիթիի» հետ։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3: Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին մանչեսթերյան թիմի ֆուտբոլիստները՝ 4:2:

Եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Մանչեսթեր Սիթին», որը կիսաեզրափակիչում 1:0 հաշվով հաղթել էր Լոնդոնի «Չելսիին»։

Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Քովենթրի Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:3, 11մ՝ 2:4

Էլիս Սիմս, 71, Կալում Օ’Հարե, 79, Հաջի Ռայթ, 90+3, 11մ - Սքոթ Մաքթոմինեյ, 23, Հարի Մագուայր, 45+1, Բրունու Ֆերնանդեշ, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում